Պոլսո հայոց պատրիարքարանը ժամանակավորապես պատարագներն առանց հավատացյալների կանցկացնի
Պոլսո հայոց պատրիարքարանր մարտի 16-ին որոշում է կայացրել ժամանակավորապես կրոնական արարողություններն անցկացնել առանց հավատացյալների։
Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կորոնավիրոսից պաշտպանվելու նպատակով ժամանակավորապես բոլոր կրոնական արարողություններ անցկացնել առանց հավատացյալների։
Կոչ է արվել հետևել պետության հորդորներին, ինչպես նաեւ միմյանց հետ հանդիպելուց խուսափել գրկախառնվելուց, իսկ հոգեւորականներին տեսնելուց հրաժարվել ձեռքը համբուրելուց։
Նշենք, որ Մայր Աթոռը ևս հանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել պատարագներն առանց հավատացյալների անցկացնելու մասին։



