կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Պատարագ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում. մասնակցել է Պոլսո պատրիարքը

Պատարագ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում. մասնակցել է Պոլսո պատրիարքը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր մատուցվել է ավանդական պատարագը։ Պատարագիչը Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանն է` ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդը։
 
Կիրակնօրյա պատարագին մասնակցում են բարձրաստիճան հայ հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և մեծ թվով զբոսաշրջիկներ։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը Վան է մեկնել` Խաչվերաց տոնին ընդառաջ մատուցվող պատարագը նախագահելու համար։
 
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվում է տարին միայն մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: 
Արարողությունը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերի սկզբին (Խաչվերաց տոնին ընդառաջ կիրակի օրը): 
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: