Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Ռուսաստան. Նորվեգիայի վարչապետ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո հոկտեմբերի 21-ին կուղևորվի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:
«Ուիտկոֆը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության հետ, մտքեր կփոխանակի այս հանդիպման արդյունքների և այն առաջարկների շուրջ, որոնց վրա աշխատել են եվրոպացի և ամերիկացի գործընկերները»,- հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ստյորեն:
Նշենք, որ ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կտեղեկացնի, թե երբ և որտեղ կկայանա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը:



