երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Զելենսկին Նորվեգիայում հանդիպում է անցկացնում Թրամփի հատուկ բանագնացների հետ

Զելենսկին Նորվեգիայում հանդիպում է անցկացնում Թրամփի հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, տեղեկացնում է Current time-ը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Նորվեգիայի վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը։

Օսլո կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Նորվեգիայի թագավոր Հակոն VIII-ի հետ և նրա հետ քննարկել ուկրաինացի երեխաների վերադարձի ուղիները, ինչպես նաև օկուպացված Օլեշկիում բնակվող ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու հարցը։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին։ Դրանից հետո նա նախատեսում է մեկնել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Նորվեգիայի կառավարությունը հաստատել է, որ Օսլոյում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Զելենսկին, Ուիթքոֆը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի փեսան և խորհրդական Ջարեդ Քուշները բանակցություններին կմիանա հեռավար ձևաչափով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: