Հուսով եմ՝ նա կշարունակի ուղիներ փնտրել այս պատերազմն ավարտելու համար. Զելենսկին՝ Թրամփի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը, որին տված հարցազրույցում Զելենսկին ասել է. «Հուսով եմ, որ նա կշարունակի ուղիներ փնտրել այս պատերազմն ավարտելու համար, բայց ոչ այնպես, որ դրա գինը ստիպված լինի վճարել Կիևը, քանի որ դա անարդար է»:
Հեռուստաալիքը հրապարակումն ուղեկցել է հետևյալ ձևակերպմամբ. «Զելենսկին մերժում է Թրամփի առաջարկած գործարքը, որը ստիպում է Ուկրաինային վճարել պատերազմի գինը»:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել Կիևի ռեժիմի ղեկավարի՝ խաղաղության համաձայնությունների հասնելու անպատրաստակամությունից՝ ենթադրելով, որ վերջինս երբեք էլ չի ձգտել հակամարտության կարգավորմանը։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլին նշել էր, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Զելենսկին համարձակություն կգտնի Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու համար։



