կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Յամալը կրկնել է Մբապեի տպավորիչ ցուցանիշը

Յամալը կրկնել է Մբապեի տպավորիչ ցուցանիշը

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը՝ մինչև 20 տարեկանը եվրոպական թոփ-5 առաջնություններում խփած գոլերի քանակով, գրում է armsport.am-ը:

Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում Յամալը գրավել է մրցակցի դարպասը՝ առաջնությունում իր գոլերի թիվը հասցնելով 41-ի։

19-ամյա ֆուտբոլիստը հավասարվել է Մբապեին, որը նույնպես մինչև 20 տարեկանը թոփ-5 առաջնություններում 41 գոլ է խփել։ Վերջին 30 մրցաշրջաններում այդ տարիքային խմբում նրանցից ավելի շատ գոլ ոչ ոք չի հեղինակել։

Այս ցուցանիշով երրորդ տեղում Մայքլ Օուենն է՝ 40 գոլով։

 

  • Կիսվել: