Վերջին 5 տարում գիտության բյուջեն եռապատկվել է՝ հատելով 40 մլրդ դրամը․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը գիտության ոլորտում իրականացրել է լայնածավալ բարեփոխումների, մարդկային ռեսուրսի ամրապնդման և խոշոր գիտական ենթակառուցվածքների ձևավորման ծրագրեր, որոնց արդյունքում․
-
գիտության բյուջեն եռապատկվել է՝ հատելով 40 մլդ ՀՀ դրամը․
-
ատեստավորված գիտաշխատողների բազային վարձատրությունն աճել է 105–300%-ով․
-
գնվել են շուրջ 20 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ 415 ժամանակակից սարք ու սարքավորում՝ ավելի քան 34 պետական բուհերի և գիտական կազմակերպությունների համար․
-
600 նոր հետազոտող՝ մեծամասամբ երիտասարդներ, համալրել են գիտնականների շարքերը․
-
1200-ից ավելի նոր դրամաշնորհային նախագիծ ստացել է ֆինանսավորում․
-
ավելի քան 50%-ով աճել է միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում (առաջին և երկրորդ քառորդների) հայաստանյան գիտնականների հրապարակումների թիվը160 խոշոր դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվել են միջազգային առաջատար խորհրդատուներ կամ խմբի ղեկավարներ՝ 5 աշխարհամասի 32 պետությունից։
Մանրամասները՝ տեսանյութում.



