Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն. պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ է նախատեսվում
Գերմանիայի Բունդեսթագն իշխող կոալիցիայի մեծամասնության աջակցությամբ հաստատել է 2027 թվականի դաշնային բյուջեն. կողմ է քվեարկել 317 պատգամավոր, դեմ՝ 260, տեղեկացնում է Deutsche Well-ը:
Նշվում է, որ բյուջեով նախատեսվում են 555,9 միլիարդ եվրոյի ընդհանուր ծախսեր, ինչը մոտ վեց տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Հիմնական բյուջեի շրջանակում ներդրումները կհասնեն 61,8 միլիարդ եվրոյի։
Նախատեսվում է, որ նոր փոխառությունների զուտ ծավալը 98 միլիարդից կաճի մինչև 123 միլիարդ եվրո։
Հաղորդվում է նաև, որ հիմնական բյուջեի մեկ երրորդից ավելին հատկացվում է աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներին։ Մեկ այլ առաջնահերթություն է պաշտպանությունը. այս ոլորտում ծախսերը նախատեսվում է հասցնել գրեթե 140 միլիարդ եվրոյի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Սառը պատերազմի ավարտից ի վեր։
Ուկրաինային աջակցելու համար նախատեսվել է 12 միլիարդ եվրո։



