ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի է ոչնչացրել

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի է ոչնչացրել

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է անցած ուրբաթ Գազայի հատվածի կենտրոնական մասում ավիահարվածների հետևանքով ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի չորս անդամի ոչնչացնելու մասին:

Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝  նրանցից երեքը՝ Յուսեֆ Այիդին, Մուստաֆա Հասան Ավինին և Մահմուդ Աբու Խուվեյշելը, հավաքվել էին՝ Իսրայելի քաղաքացիների և զինծառայողների դեմ հարձակումներ ծրագրելու համար։

Նշվում է, որ Այիդին զբաղեցրել է «Նուխբա» ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը և մասնակցել հոկտեմբերի 7-ի հարձակմանը։ Ավինին դիպուկահար է եղել, իսկ Աբու Խուվեյշելը՝ հակատանկային համալիրների օպերատոր։

Մեկ այլ ավիահարվածի հետևանքով սպանվել է նաև Դիաբ ալ-Ռահման Ռադին, որը, իսրայելական կողմի տվյալներով, պատասխանատու էր խմբավորման կարիքների համար դրամական միջոցների փոխանցման համար։

Ինչպես պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը՝ սպանված անձինք զբաղվել են հարձակումների նախապատրաստմամբ և ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի վերականգնմամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ 

  • Կիսվել: