ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է սնվում միայն հացով և կարտոֆիլով. վիճակագրություն

ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է սնվում միայն հացով և կարտոֆիլով. վիճակագրություն

Հայաստանի բնակչության մոտ 5 տոկոսի սննդակարգի 70 տոկոսը և ավելին բաղկացած է հացից և կարտոֆիլից։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Վերջին ուսումնասիրությունն ամփոփում է 2024 թվականի ցուցանիշները, որոնք ներկայում ամենաարդիականն են: Ընդգծենք, որ զեկույցը հրապարակվել է այսօր։

Մասնավորապես նշվում է, որ 2021 թվականին նման սննդակարգ ունեցող քաղաքացիների մասնաբաժինը կազմել է 6,3%, 2022–2023 թվականներին այն գերազանցել է 10%–ը, իսկ 2024–ին կրկին նվազել է։

Երևանում այդ ցուցանիշը կազմում է 1,7% (2021 թվականի 2,1%–ի դիմաց)։
Գյուղական բնակավայրերում պատկերը երեք անգամ ավելի մտահոգիչ է՝ 9,7%՝ քաղաքային 3%–ի դիմաց։

Սոցիալական խմբերի կտրվածքով միջինից բարձր ցուցանիշներ են գրանցվել մեծ ընտանիքներում. 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում այն կազմում է 10,8%, իսկ մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում՝ 13,1%։

  • Կիսվել: