ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է․ Փաշինյանն անդրադարձել է իր՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելուն (տեսանյութ)

Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է․ Փաշինյանն անդրադարձել է իր՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելուն (տեսանյութ)

Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացան, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է: Այս մասին Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցելությունից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս: Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը և փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում:

Սիրելի՛ ժողովուրդ, ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք ութ տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, չոր հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: