Ակնկալվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» շահագործման կհանձնվի մինչև 2028 թվականի վերջը. ադրբեջանցի պատգամավոր
Ակնկալվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» շահագործման կհանձնվի մինչև 2028 թվականի վերջը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ Հայաստանում սկսվել են ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։
«Իսկ Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի»՝ երկրի տարածքով անցնող հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին: Ավտոճանապարհն արդեն կառուցված է, իսկ երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի սկիզբը։ Ընթացող աշխատանքների ներկա վիճակը հավանական է դարձնում միջանցքի շահագործման հանձնումը մինչև 2028 թվականի վերջը։
«Զանգեզուրի միջանցքը», թյուրքական աշխարհը ցամաքային ճանապարհով կապելուց բացի, հնարավորություն կստեղծի Միջին միջանցքի, «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային երթուղիների ինտեգրման համար»,-ասել է Բայրամովը:



