Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել uպառնալիքները․ Պուտին
Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել սպառնալիքները և ունենան հարվածային հզորություն՝ թշնամու ռազմածովային խմբավորումներին արդյունավետորեն հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը մասնակցել է Պերմի միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը։ Նախագահը այն անվանել է համաշխարհային նշանակության զենք։
«Յասեն-Մ» դասի սուզանավը հագեցած է «Զիրկոն» հիպերձայնային հրթիռային համակարգով. այն այդ հրթիռների առաջին ստանդարտ կրողն է։



