Կցանկանայի՝ նախագահ Պուտինը հրաժարվեր Եվրոպայի տարածքում ցանկացած ռազմական ագրեսիայից. Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ քննարկել է Եվրոպայում ցանկացած ռազմական ագրեսիայից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ինքը՝ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պուտինի հետ զրույցների ընթացքում ես բավական երկար անդրադարձել եմ այն հարցին, որ կցանկանայի՝ նախագահ Պուտինը հրաժարվի Եվրոպայի տարածքում ցանկացած ռազմական ագրեսիայից։ Հույս ունեմ, որ դա հնարավորություն կտա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնել, ընդ որում՝ հնարավորինս արագ»:
Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար լավ հնարավորություն է տեսնում։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա միանգամայն հնարավոր է»,-գրել է նա:



