հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Վերականգնվող էներգետիկայից մինչև ՏՏ․ քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթենբերգի համագործակցության հեռանկարները

Վերականգնվող էներգետիկայից մինչև ՏՏ․ քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթենբերգի համագործակցության հեռանկարները

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բադեն-Վյուրթենբերգ երկրամաս այցի շրջանակում հանդիպել է երկրամասի պետնախարարության քաղաքական համակարգման և միջազգային հարաբերությունների հարցերով պետքարտուղար Ֆլորիան Հասլերի հետ։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հատկապես կարևորվել է վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում գործընկերության զարգացումը։

Տնտեսական համագործակցության չօգտագործված ներուժը բացահայտելու նպատակով կարևորվել է երկկողմ տնտեսական համաժողովի կազմակերպման հնարավորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի, զբոսաշրջության, գիտության և կրթության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին։

 

  • Կիսվել: