հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հվ. Կորեան հետաքրքրված է Թուրքիայում ատոմակայանի կառուցմամբ

Հվ. Կորեան հետաքրքրված է Թուրքիայում ատոմակայանի կառուցմամբ

Հարավային Կորեան հետաքրքրված է Թուրքիայում ռազմավարական նշանակության մի շարք նախագծերով, որոնց թվում են Սինոփում նախատեսվող ատոմակայանի կառուցումն ու Իզմիրի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Անկարայում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են այս ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունները, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կորեական պատվիրակությունը քննարկել է Սինոփում ատոմակայանի կառուցման նախագիծը։ Հարավկորեացի պաշտոնյա Պակ Հյոն Չոլը խնդրել է թուրքական կողմին աջակցել նախագծի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին։ Թուրքիայի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են Հարավային Կորեայի հետ համագործակցության կարևորությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։

Հարավկորեական ընկերությունների հետաքրքրության մեկ այլ ուղղություն Իզմիրն է, որտեղ քննարկվել է հյուսիսարևելյան շրջանցիկ ճանապարհի նախագծին նրանց մասնակցությանն աջակցելու հարցը։ Կողմերը նաև դիտարկել են երրորդ երկրներում համատեղ տրանսպորտային նախագծեր իրականացնելու հնարավորությունը։

  • Կիսվել: