Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է ունեցել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ, հայտնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորման հեռանկարները,
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա կարգավորման հեռանկարներին», – նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել է նաև Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո ընթացող դիվանագիտական ջանքերի ընթացքը։



