հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Սերբիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն

Սերբիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն

Սերբիայում այն բանից հետո, երբ հոկտեմբերին ուսանողների գլխավորած բողոքի շարժումը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, կանցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք նշանակված են դեկտեմբերի 27-ին՝  Այս մասին այսօր հայտարարել է նորընտիր խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Չուպիչը, տեղեկացնում է Reuters-ը։

Ընտրությունների օրը սահմանող փաստաթուղթը ստորագրելուց հետո նա, մասնավորապես, նշել է. «Կոչ եմ անում Սերբիայի բոլոր քաղաքացիներին՝ պատասխանատվություն դրսևորել և դեկտեմբերի 27-ին գնալ քվեարկության»։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 27-ին հրաժարական էր տվել՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնի համար պայքարելու նպատակով։ Սակայն նա ջախջախիչ պարտություն է կրել կոռուպցիայի դեմ պայքարող ուսանողական բողոքի շարժման առաջադրած թեկնածուներից

  • Կիսվել: