Քուվեյթը հայտնել է Իրանի կողմից կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի թիրախավորման մասին
Իրանն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ: Այս մասին հայտնել է պաշտոնական Քուվեյթը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ խոցված ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Զոհերն իտալացի տեխնիկներ էին, որոնք աշխատում էին գերմանական «Ռայնմետալ» ռազմարդյունաբերական ընկերությունում:
Քուվեյթի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինված ուժերը պահպանում են բարձր պատրաստվածության վիճակը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։



