Իրանն ու Հայաստանը ընդլայնում են վերահսկողական և դատական համագործակցությունը
Իրանի գլխավոր տեսչության և Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարները ընդգծել են երկկողմ համաձայնագրերի գործարկումը և տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարի, խելացի վերահսկողության և երկու երկրների քաղաքացիների ու գործարարների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, գրում է parstoday.ir-ը:
Pars Today-ը հաղորդում է, որ Ասղար Ջահանգիրը Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մշակել 2027 և 2028 թվականների համար համատեղ գործադիր ծրագիր։ Այս համագործակցությունը կներառի տեղեկատվության և փորձի փոխանակում, տնտեսական կոռուպցիայի դեմ պայքար, վերահսկողության ոլորտում արհեստական բանականության կիրառում, մասնագետների վերապատրաստում և երկու երկրների քաղաքացիների իրավական պաշտպանություն։
Պողոսյանը նաև ընդգծել է 2016 թվականի համագործակցության հուշագրի իրականացման անհրաժեշտությունը, հայտարարել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ընդլայնելու մասնագիտացված փոխգործակցությունը և հայտարարել այս երկրում Իրանի քաղաքացիների դատական գործերի ընթացքի դյուրացման մասին։
Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է Հայաստանում բնակվող իրանցիների և գործարաների իրավական աջակցությունը, ինչպես նաև երկու երկրների իրավական և դատական ինստիտուտների միջև կապերի ամրապնդումը։



