Հայկական Zeel AI-ը կմասնակցի Նիգերիայում ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությանը
Պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած հայկական Zeel AI ընկերությունը Նիգերիայի Arridex արդյունաբերական խմբի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել։ Այս մասին տեղեկացնում է unmanned.africa-ն:
Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում Zeel AI-ի ինքնավար համակարգերն ու արհեստական բանականության հնարավորությունները կընդգրկվեն Arridex-ի առաջարկների պորտֆելում, իսկ արտադրությունը կիրականացվի Նիգերիայում։
Հաղորդվում է նաև, որ Zeel AI ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ որպես գիտահետազոտական կենտրոն։ Դրա հիմնական արտադրանքը ZEEL A5 PRO թափառող զինամթերքն է:



