երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Հայաստանն ու Իրանը տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանն ու Իրանը տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Հայաստան կատարած պաշտոնական այցից վերադառնալուց հետո Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին Պատգամավորների խորհրդի նիստում զեկույց է ներկայացրել այցի շրջանակում կարևորագույն ծրագրերի և բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը:

Նշվում է, որ նախարարը, պարզաբանելով Հայաստան կատարած այցի նպատակները, զեկույց է ներկայացրել երկրի կառավարության ներկայացուցիչների և տեխնոլոգիական ոլորտի ակտիվ դերակատարների հետ հանդիպումների ու խորհրդակցությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկկողմ համագործակցության կարևորագույն ոլորտներին։

Նա այցի հիմնական ուղղություններ է անվանել երկու երկրների միջև կապի ենթակառուցվածքների, արհեստական բանականության, թվային տնտեսության, տվյալների փոխանակման, ինչպես նաև կիբեռանվտանգության և կիբեռկայունության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Քննարկվել են նաև գիտատար ընկերությունների գործունեության ընդլայնման համատեղ հնարավորությունները և երկու երկրների մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունը։

Այցի շրջանակում Իրանի ազգային փոստային ընկերության և «Հայփոստի» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված փոստային փոխանակման, տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի զարգացմանը։

 

  • Կիսվել: