Տարօրինակ է, որ 600 միլիոնանոց Եվրոպան 140 միլիոնանոց Ռուսաստանից պետք է պաշտպանի ԱՄՆ-ն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Փոքր-ինչ տարօրինակ է, որ ՆԱՏՕ-ի մաս կազմող եվրոպական տարածքում ունենալով 600 միլիոն բնակիչ՝ մենք այդքան կախված ենք այստեղից ութ ժամ թռիչքի հեռավորության վրա գտնվող, 340 միլիոն բնակչություն ունեցող մի երկրից, որը պետք է մեզ պաշտպանի 140 միլիոնանոց Ռուսաստանի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա հավելել է. «Երկարաժամկետ հեռանկարում դա կայուն չէ»:



