երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ֆինանսների նախարարությունը ռազմավարական աշխատաժողով է անցկացրել

Ֆինանսների նախարարությունը ռազմավարական աշխատաժողով է անցկացրել

Ինչպե՞ս ենք ուզում, որ ֆինանսների նախարարությունն աշխատի 2031 թվականին։ Ի՞նչն արժե զարգացնել արդեն այսօր, իսկ ի՞նչը՝ փոխել։ Այս մասին ասված է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Այս հարցերով հանգստյան օրերին Դիլիջանում անցկացվեց ՀՀ ֆինանսների նախարարության ռազմավարական աշխատաժողովը։ Այն կազմակերպել էր նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման թիմը։ Աշխատաժողովին մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները։

Աշխատաժողովը վարել է բիզնեսի զարգացման փորձագետ Մեթ Բարթելսյանը:

Քննարկումը սկսեցինք անցած տարիների փորձից։ Առանձնացրինք այն ձեռքբերումները, որոնք արժե զարգացնել, և բացահայտեցինք, թե ինչն է խանգարում ավելի արդյունավետ աշխատել։ Դրա հիման վրա ձևակերպեցինք նախարարության աշխատանքի՝ 2031 թվականի տեսլականը և համաձայնեցրինք ղեկավար թիմի հաջորդ գործնական քայլերը։

Դիլիջանում քննարկեցինք, թե որտեղ ենք ուզում լինել 2031-ին, և պայմանավորվեցինք, թե ինչից ենք սկսելու հիմա։ Հաջորդ քայլը այդ պայմանավորվածությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս դարձնելն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: