երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմшկшն nւժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի

Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմшկшն nւժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի

Իրանի սահմանների մոտ ցանկացած օտարերկրյա զինվորականների և անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմը Թեհրանին այս հարցում անհրաժեշտ հավաստիացումներ է տվել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, գրում է parstoday.ir-ը:

«Ընդգծվել է, որ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական ուժ կամ անվտանգության ուժ անընդունելի է։ Հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները»,- նշել է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավորությունը։

Բաղայիի խոսքով՝ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և երկու երկրների միջև հաստատվել է լավ վստահություն, սակայն երրորդ կողմերին Թեհրանը չի վստահում և ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը։

Նոյեմբերի 9-ին Բաղային հայտնել էր, որ Երևանը հավաստիացրել է Թեհրանին, որ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղին» չի հանգեցնի սահմանների փոփոխության, իսկ ամերիկացի զինվորականներ այնտեղ չեն տեղակայվի։

 

  • Կիսվել: