երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Իրան-Հայաստան համագործակցությունը շարունակում է զարգանալ. Նորդոզը Արևելյան Ատրպատականի արտադրողների համար դարպաս` դեպի Եվրասիական շուկա

Իրան-Հայաստան համագործակցությունը շարունակում է զարգանալ. Նորդոզը Արևելյան Ատրպատականի արտադրողների համար դարպաս` դեպի Եվրասիական շուկա

Իրանի և Հայաստանի տնտեսական ոլորտի գործիչները կարևորելով երկու երկրի միջև տնտեսական համագործակցության ամրապնդումը, նշել են, որ Իրանի Նորդուզի սահմանի ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի արտահանման աճին, ապրանքների տարանցման հեշտացմանը և Արևելյան Ատրպատականի նահանգի արտադրողների համար կստեղծի հնարավորություն Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործել։

Pars Today-ը հայտնում է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի և Թավրիզի առևտրի պալատի տնտեսական ակտիվիստների հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանային և տարանցիկ հնարավորությունները, համատեղ ներդրումների և առևտրային փոխանակումների ընդլայնման հնարավորությունները։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջին խոսելով Հայաստանի ռազմավարական դիրքի նշանակության մասին ասել է. «Երեք միլիոն բնակչություն ունեցող շուկայից բացի, այս երկիրը կարող է լինել իրանական ապրանքների մուտքի ուղի դեպի Եվրասիական տնտեսական միություն և Սև ծով»։ Նա նաև խոսել է իրանցի կապալառուի հետ 32 կիլոմետրանոց Ագարակ-Քաջարան ճանապարհի նախագծի ընթացքի մասին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականի սկզբին: Այս երթուղու երթևեկության թողունակությունը կարող է նաև ավելացվել մինչև օրական երկու հազար մեքենա՝ ենթակառուցվածքների և թունելի ավարտից հետո։

Արևելյան Ատրպատականի գործարարները իրենց հերթին ընդգծել են Նորդուզի սահմանի կարևորությունը և կոչ արել զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, ստեղծել համատեղ արդյունաբերական պարկեր և բացահայտել հայկական շուկայի կարիքները՝ իրանական սպրանքների արտահանումը մեծացնելու նպատակով։

  • Կիսվել: