Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է հերքել զրպարտությունը: Այս մասին գրել է Սպուտնիկ Արմենիան։
«2026 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, թե Սամվել Կարապետյանը 9 միլիարդ դրամ է յուրացրել պետական բյուջեից։
Հայցով պահանջվում է նաև Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում»։



