երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Դեսպան Հովհաննիսյանը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ ջանքերը

Դեսպան Հովհաննիսյանը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ ջանքերը

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վալտեր Ռոզենկրանցի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ավստրիա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, մշակութային և կրթական առնչություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում ինչպես մեր, այնպես էլ այլ տարածաշրջանների, ներառյալ՝ Եվրոպայի և մասնավորապես՝ Ավստրիայի համար:

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը:

 

  • Կիսվել: