Բաքվում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին տեխնիկա տեղակայելու մասին լուրերը
Իրանի դեսպանությունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին ռազմական տեխնիկա տեղակայելու մասին լուրերը:
Մասնավորապես՝ վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում համապատասխան կադրեր են տարածվել, ինչի առնչությամբ Ադրբեջանի ԱՊԱ պետական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել Բաքվում Իրանի դեսպանությունից։
Նշվում է, որ դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ տեսանյութերի նկարահանման ստույգ ժամանակը և վայրը հայտնի չեն, ուստի դրանք մեկնաբանելը հնարավոր չէ: Միևնույն ժամանակ դեսպանությունը հավելել է, որ ռազմական ագրեսիայից պաշտպանվող երկրի համար, ինչպիսին Իրանն է, անհրաժեշտ նախապատրաստական միջոցներ ձեռնարկելը միանգամայն օրինաչափ է։
Հաղորդվում է նաև, որ դեսպանությունը խորհուրդ է տվել զերծ մնալ չհիմնավորված հաղորդագրություններ և նյութեր տարածելուց:



