հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Բախումներ Բաթումիում՝ թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև

Բախումներ Բաթումիում՝ թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև

Բաթումի Արենա մարզադաշտում, որտեղ այսօր րոպեներ անց տեղի է ունենալու թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև հանդիպում, միջադեպ է տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնակցությամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ թուրք երկրպագուների, միջադեպի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել երկրպագուների նկատմամբ։ Միջադեպի տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում։

Բաթումիի փողոցներում թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուները վանկարկում են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը։

Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին թուրքական և իսրայելական թիմերի միջև խաղը կանցկացվի չափազանց լարված մթնոլորտում։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում ազգայնական տրամադրություններով մեծ թվով թուրք երկրպագուների ներկայությամբ։ Այս ամենը, անկասկած, լարվածություն է ստեղծում առաջիկա խաղի համար։ Հիշեցնենք, որ խաղը Թուրքիայից տեղափոխվել է Վրաստան, և Բաթումին ընտրվել է որպես խաղի անցկացման վայր։ Խաղը կսկսվի ժամը 21:45-ին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: