կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Բախումներ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. կա 121 ձերբակալված

Բախումներ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. կա 121 ձերբակալված

Ֆրանսիայում կյանքի թանկացման և իշխանությունների գործողությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բախումներով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և մի քանի անգամ ուժով ցրել ցուցարարներին, Բորդոյում ակցիաների մասնակիցներն այրել են աղբամանները և դրանք օգտագործել որպես բարիկադներ, Լիոնում հարձակման է ենթարկվել BFMTV հեռուստաալիքի նկարահանող խումբը։

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի՝ տեղի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ ամբողջ երկրում ձերբակալվել է 121 մարդ։ Փարիզում լարվածությունը սրվել է Ազգի հրապարակում, որտեղ ավարտվում էր երթը։

Իր հերթին Le Figaro թերթը հայտնել է, որ որոշ մասնակիցներ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացրել։ Ծուխը խուճապ է առաջացրել ցուցարարների շրջանում։Ոստիկանությունը հայտնել է, որ երթի մասնակիցների հիմնական մասը հրապարակ է հասել առանց լուրջ միջադեպերի։

Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է 106 հազար մարդ, որոնցից 24 հազարը՝ Փարիզում։ Երիտասարդական միջարհմիութենական դաշինքը մասնակիցների թիվը զգալիորեն ավելի բարձր է գնահատել՝ 200 հազար ամբողջ երկրում և գրեթե 100 հազար՝ մայրաքաղաքում։

Հաղորդվում է, որ շաբաթ օրը Ֆրանսիայում ավելի քան 60 երթ է անցկացվել։ Փարիզում միավորվել են բողոքի մի քանի շարժումներ՝ ընդդեմ կյանքի թանկության, ոստիկանության և ժանդարմերիայի կողմից զենքի կիրառման իրավաչափության կանխավարկածի մասին օրինագծի, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության դեմ երթի մասնակիցները։

Անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները ներգրավել են շուրջ 70 հազար ոստիկանի և ժանդարմի:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: