կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Պակիստանը Սաուդյան Արաբիա ռազմական զnրակազմ ուղարկելու մտադրություն ունի

Պակիստանը Սաուդյան Արաբիա ռազմական զnրակազմ ուղարկելու մտադրություն ունի

Պակիստանի զինված ուժերը զինծառայողներ կուղարկեն Սաուդյան Արաբիա՝ թագավորության տարածքում համապատասխան առաջադրանքներ իրականացնելու համար, տեղեկացնում է SCMP-ը։

Նշվում է, որ ռազմական զորակազմի գործուղումը տեղի կունենա պաշտպանական համագործակցության վերաբերյալ գործող պայմանավորվածությունների շրջանակում։

Պակիստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զորքերը Սաուդյան Արաբիայի տարածքում կկատարեն իրենց հանձնարարված պարտականությունները՝ համաձայնեցված պարտավորություններին և պաշտպանական համագործակցության սահմանված շրջանակներին համապատասխան»:

Հայտարարությունը հնչել է Իսլամաբադում Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարների ու զինվորականների հանդիպումից երկու օր անց։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Էր Ռիադին՝ 2026 թվականի օգոստոսին ստորագրված համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակում։ Փաստաթղթով նախատեսվում է, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր երեքի վրա։

 

  • Կիսվել: