երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Երբ նա բարձրանում էր բեմ, մտքումս ասում էի՝ լավագույնն այնտեղ է. Մբապեն անկեղծացել է

Երբ նա բարձրանում էր բեմ, մտքումս ասում էի՝ լավագույնն այնտեղ է. Մբապեն անկեղծացել է

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն անկեղծացել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը նախկինում արժանի եղել է նվաճելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, գրում է armsport.am-ը:

«Մի քանի տարի շարունակ ես ինձ համարում էի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և ինձնից լավ որևէ խաղացողի չէի տեսնում։ Սակայն ավելի ուշ, երբ Մեսսին գալիս էր մրցանակաբաշխությանն ու հաղթում, ես մտքումս ասում էի. «Լավագույն խաղացողը բեմում է»։ Ոչ մի խնդիր չկար։ Երբ Կրիշտիանուն էր հաղթում, ես նույնն էի ասում։

Ինչ վերաբերում է մյուսներին, չնայած նրանք ունեին «Ոսկե գնդակ», ես երբեք չէի փոխվի նրանց հետ տեղերով։ Բայց այս ամենը հաճելի է, քանի որ զարգանալու նոր խթան է տալիս»,— ֆրանսիացի աստղի խոսքերն է մեջբերում AS պարբերականը՝ հղում անելով L’Équipe-ին։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քվեարկություններում Մբապեի գրանցած լավագույն արդյունքը եղել է երրորդ հորիզոնականը, որը նա զբաղեցրել է 2023 թվականին։

  • Կիսվել: