երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Յամալն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Յամալն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հստակ պատասխանել է այն հարցին, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն խաղացող, գրում է armsport.am-ը:

19-ամյա աստղն առանձնացրել է Լիոնել Մեսսիին, որը նախկինում նույնպես հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ այժմ պաշտպանում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները։

«Իմ ընտրությունը Մեսսին է։ Ես շատ եմ ֆուտբոլ դիտել, և ոչ ոք ինձ այնպես չի տպավորել, ինչպես Լեոն։ Նրա նվաճումներն ինքնին խոսուն են։ Մեսսին յուրահատուկ է։ Բավական է նայել, թե ինչի նա հասավ Արգենտինայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում, և թե ինչ է շարունակում անել հիմա։ Ինձ համար այստեղ ամեն ինչ պարզ է, և երկրորդ կարծիք լինել չի կարող»,— իսպանացու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Լամին Յամալն ու Լիոնել Մեսսին այս տարի առաջադրված են «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Հեղինակավոր մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։

 

  • Կիսվել: