երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Որոշվել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլը

Որոշվել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլը

Կաբո Վերդեի ազգային հավաքականի պաշտպան Սիդնի Կաբրալն արժանացել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլի հեղինակի մրցանակին: Հաղթողը որոշվել է ՖԻՖԱ-ի կողմից անցկացված երկրպագուների քվեարկության արդյունքում, գրում է armsport.am-ը:

Կաբրալն իր գոլը հեղինակել էր Արգենտինայի հավաքականի դեմ 1/16 եզրափակիչի խաղում։ Աֆրիկյան թիմը լրացուցիչ ժամանակում զիջել էր 2-3 հաշվով, սակայն հանդիպման 103-րդ րոպեին պաշտպանը շրջանցել էր Ալեքսիս Մակ Ալիստերին և գնդակն անկասելի հարվածով ուղարկել Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի վերին անկյունը:

Քվեարկության արդյունքում Կաբրալն առաջ է անցել Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովից, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայիթիի հավաքականի հարձակվող Վիլսոն Իզիդորը։

Նշենք, որ այս մրցանակին հավակնում էին նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Ջուդ Բելինգեմն ու Ֆերան Տորեսը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային:

 

  • Կիսվել: