ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան
Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ հավելվածները։ ՀՆԱ-ի, արտաքին առևտրի անկում, բարձր գնաճ, գազի բարձր գին, արտագնա աշխատանքի սահմանափակումներ, հարկային ռեժիմի խստացում։
Իհարկե, չեմ կարող ինքնուրույն հաստատել կամ հերքել կատարված հաշվարկները, բայց եթե ընդունենք, որ իրենց կանխատեսումների ընդամենը կեսն է իրական, հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․.»։



