Ալբանիայում պահանջում են վարչապետի հրաժարականը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների թիվն այսօրվա դրությամբ աճել է, քանի որ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների ցույցերին միացել են համալսարանների դասախոսներն ու այլ հասարակական գործիչներ: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Ակադեմիական համայնքի ավելի քան հազար ներկայացուցիչ միջնորդագիր է ստորագրել՝ Ռամային կոչ անելով հրաժարական տալ և ձևավորել տեխնոկրատական կառավարություն։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ավելի վաղ հայտարարել էր, որ հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներն անցել են «կարմիր գիծը» և նախազգուշացրել էր բռնության իրավական և ֆինանսական հետևանքների մասին։
Ռամայի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Ալբանիայում շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Նախանցած շաբաթ լարվածությունն աճեց, երբ ցույցերին միացավ ուսանողական շարժումը, որը պահանջում է միջոցներ ձեռնարկել ուսման բարձր վարձի պատճառով։



