Վերահաստատվել է Կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հանձնառությունը
ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի՝ զանգվածային ոչնչացման այլ զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է Կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հանձնառությունը և շեշտեց անդամ երկրների, գիտական համայնքի և համապատասխան միջազգային կազմակերպությունների միջև առավել սերտ համագործակցության խթանման կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցությունը։



