երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու

Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով Թուրքիայի հետ լարված հարաբերություններին, հայտարարել է. «Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ ուղիղ առճակատման չենք գնա։ Ամեն դեպքում, փորձում եմ կանխել դա», գրում է ermenihaber.am-ը:

Սեպտեմբերին Նյու Յորքում ընթացած ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը։

Նեթանյահուն ասել էր. «Էրդողանը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր ասում է, որ կտիրի Երուսաղեմին։ Ոչ, պարոն, չեք տիրի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը։ Թուրքիան և Էրդողանը հակասեմական ստի գերտարածողներ են։ Ոչ, պարոն Էրդողան, դուք Երուսաղեմի կառավարիչը չեք լինի»։

Նա նաև հավելել էր, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին, իսկ այժմ էլ փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի վրա։ Ըստ Նեթանյահուի՝ սա զարմանալի չէ, քանի որ Էրդողաննը ամեն օր Իսրայելին ոչնչացնելու կոչեր է անում։

 

  • Կիսվել: