Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել․ երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչպես են վերաբերվում Մայր աթոռում, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը որևէ կերպ չի արձագանքել Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավարության մեկնարկին։
«Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել: Երևի փոստը լավ չի աշխատում»,-կատակել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նա արձագանքել է նաև լրագրողի հարցին, թե լուրեր են պտտվում, որ իբրև թե Պոլսո պատրիարքն է հավակնում կաթողիկոսի գահին։
«Չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»,- ասել է Նաթան սրբազանը։


