չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում նշվում են պատրիարք Կիրիլի և ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի անունները

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում նշվում են պատրիարք Կիրիլի և ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի անունները

Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթը, որը նախօրեին Բրյուսելում ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ի թիվս այլ բաների՝ ներառում է սահմանափակումներ Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է EUobserver-ը։

Նշվում է, որ ԵՄ-ն նախկինում չէր կարողացել նմանատիպ պատժամիջոցներ ընդունել Հունգարիայի վետոյի պատճառով՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարման ժամանակ։ Սակայն, ըստ պարբերականի, կառավարության փոփոխությունից հետո այդ քայլը կարող է իրականացվել:

  • Կիսվել: