Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նամակ է հղել՝ ի պատասխան Թրամփի և Իսրայելի սպառնալիքների
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու գործերի ժամանակավոր հավատարմատարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ սիոնիստական ռեժիմի «լկտի սպառնալիքների» մասին։
Pars Today-ը, IRNA-ին հղում անելով, նշում է, որ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին եւ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում գրել է․ «Այս անդադար սպառնալիքները հնչում են Իրանի դեմ 2025 թվականի հունիսի 13-ին եւ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիվ պատերազմների շրջանակում։ Իրանի խաղաղ բնակչության եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումների հետ մեկտեղ՝ դրանք լուրջ վտանգ են ստեղծում միջազգային իրավունքի հետագա խախտումների համար եւ կարող են աղետալի հումանիտար հետեւանքներ ունենալ՝ սպառնալով տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։
Ղոլամհոսեյն Դարզին նախազգուշացրել է, որ այդ հարձակումների պատասխանատվությունը կրում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, սիոնիստական ռեժիմը եւ բոլոր նրանք, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են նրանց ագրեսիվ գործողություններին եւ պետական ահաբեկչությանը։



