Ակցիա Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ
Արտերկրում շարունակվում են Ադրբեջանի դեսպանատների և հյուպատոսությունների առջև «Ազատություն հիջաբին» կարգախոսով ակցիաները։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այս անգամ բողոքի ակցիա է անցկացվել Նիդերլանդների Հաագա քաղաքում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև։ Ակցիան կազմակերպել են Նիդերլանդներում բնակվող ադրբեջանական, թուրքական և իրանական համայնքների ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, որ նման բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու արգելքը չվերացվի։
Նշենք, որ ավելի վաղ բողոքի ակցիաներ են անցկացվել Անկարայում, Ստամբուլում, Լոնդոնում, Բեռլինում։



