ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրեցի աղջնակի վիճակը կայուն է. նախարար

Գյումրեցի աղջնակի վիճակը կայուն է. նախարար

Առողջապահության նախարար Արսեն \Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հուսադրող լուրեր կան գյումրեցի աղջնակից

Նա նշել է, որ աղջնակի  վիճակը կայուն է, գիտակից է։

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։

Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,-գրել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա աղջնակ։

Մարտի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրու Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:

Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և Դավիթ Պողոսյանը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել էր քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: