ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը կանցկացվի ավագանու նիստերի դահլիճից դուրս

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը կանցկացվի ավագանու նիստերի դահլիճից դուրս

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝  Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

«Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից՝ նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»:

 

  • Կիսվել: