Համաքաղաքային մաքրապատում՝ բոլոր 12 վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը, «Kärcher Armenia» ընկերության և «Green Green» էկոկենտրոն բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ, սեպտեմբերի 20-ին «Մաքրության համաշխարհային օրվա» շրջանակում բոլոր 12 վարչական շրջաններում կազմակերպել էր համաքաղաքային մաքրապատում։
Միջոցառումն անցկացվում էր «Մաքրենք Երևանը միասին» կարգախոսով։ Այս գաղափարի շուրջ համախմբվել էին ինչպես երիտասարդներն ու մեծահասակները, այնպես էլ երեխաներն ու դպրոցահասակները, որոնց ընդհանուր նպատակն էր մաքրել Երևանը աղբից ու թափոններից և պահպանել քաղաքի մաքրությունը։



