չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. Լևոն Քոչարյան

Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. Լևոն Քոչարյան

Երկար ամիսներ մենք ասում ենք, որ Սահմանադրության փոփոխությունը արտաքին պահանջ է, ինչը իրականություն է. այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ներկայացվեց մի խայտառակ նախագիծ, որը միայն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները. դատավորների հետ կապված ավելի տոտալ վերահսկողություն են ուզում սահմանել և մնացած այլ բաները։

Կարճ ասեմ՝ եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. այն շատ ավելի վատն է, քան գործողը»,-նշեց Քոչարյանը։

Հավելեց՝ «Հայաստան» դաշինքը այդ դեպքում ևս դեմ կլիներ։

  • Կիսվել: