հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Քրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է

Քրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։

Երեք անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: