չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են Վերաքննիչ դատարանի ճանապարհին․ Խուդոյանը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են Վերաքննիչ դատարանի ճանապարհին․ Խուդոյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են Վերաքննիչ դատարանի ճանապարհին։ Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ նյութերն ավելի քան մեկ շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանից ուղարկվել են Վերաքննիչ դատարան, սակայն տեղ չեն հասել։

Փաստաբանը հիշեցրել է, որ նյութերի ուսումնասիրությունն ու մակագրումը սկսվում են դրանք Վերաքննիչ դատարան մուտք գործելու պահից։ «Եզրակացությունն այն է, որ ինչ-որ տեղ կորցրել են։ Գտնողներին խնդրում ենք փոխանցել Վերաքննիչ դատարան»,– նշել է Խուդոյանը։

  • Կիսվել: