Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ալեքսեյ Օվերչուկի հետ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործակցությունն առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ։
Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։



